Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2011

Շնորհավորում ենք

Շնորհավորում ենք

Դեռ նորավարտ բժիշկ էր, բարետես, շրջապատում աչքի ընկնող արտաքինով, երիտասարդական ավյունով լեցուն: Ի թիվս այլ գայթակղությունների, գիտությամբ զբաղվելու ձգտումը իրականացնելու քայլերի առաջին բերքահավաքը ամփոփած «Կանխազգուշացումը լեյկոցիտար զանգվածում և հետվիրահատական թարախային գոյացությունների բուժումը» հոդվածում, անվստահությամբ բացել էր «Առողջապահություն» հանդեսի խմբագրության դուռը:

 

Հաջողությունը ոգևորիչ էր և ՀՀ առողջապահության նախարարության միակ բժշկագիտական, գործնական, կազմակերպական հանդեսը դարձավ նրա բարեկամը: Տարիների ընթացքում այստեղ տպագրվել են նրա թեկնածուական, իսկ հետագայում նաև դոկտորական ատենախոսությունների թեմաներով մի շարք հոդվածներ:

 

Այսօր արդեն տարբեր երկրների առաջատար բժշկագիտական, առողջապահության կազմակերպման կենտրոններում կատարելագործման բովով անցած բժիշկ-գիտնականի կազմակերպչական եռանդը գործարար հմտություններով հագեցած, առողջապահական ժամանակակից խոշոր կենտրոններ ստեղծողի ու ղեկավարի, հանրապետության օրենսդիր և կառավարման բարձրագույն ատյաններում աշխատածի մեծ փորձ կուտակած ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը 55 տարեկան է:

 

Առաջնորդվելով իր էությունը բնորոշող «Որտեղ կա միտք, այնտեղ կա ուժ», «Չկան միջակ ճշմարտություններ», «Մարդ լինելն արվեստ է» և էլի մի շարք իր մտքի արգասիք հանդիսացող լակոնիկ աֆորիզմներով, Հ. Քուշկյանն իր բոլորազբաղ գործունեությամբ նպաստել է մեր երկրի ու ժողովրդի առաջընթացին` իրականացնելով հավատամք դարձած իր առաքելությունն առողջապահության բնագավառում: Դրա գնահատման փաստերը բազմաթիվ են:

 

Ով կմտածեր, որ «Առողջապահություն» հանդեսի խմբագրությունը պատիվ կունենա շնորհավորելու իր հիմնադրի և միակ հովանավորի պարտավորությունները ստանձնած, խմբագրական կոլեգիայի անդամ, ՀՀ առողջապահության նախարար, Էկոլոգիայի և կենսապահովության գիտությունների միջազգային ակադեմիայի, բնական գիտությունների ռուսաստանյան և Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիաների իսկական անդամ, պրոֆեսոր Հարություն Մաքսիմի Քուշկյանի ծննդյան տարեդարձը:

 

Մեծարգո պարոն նախարար, օգտվելով այս հաճելի առիթից,«Առողջապահություն» հանդեսի խմբագրակազմը միացնում է իր ձայնը հանրապետության բժշկական լայն հասարակայնության շնորհավորանքներին, ցանկանալով Ձեզ քաջառողջություն, երկար տարիների նույնպիսի եռանդուն գործունեություն` ի բարօրություն Ձեր հոգածության կարիքը զգացող հայ ժողովրդի:

Հեղինակ. «Առողջապահություն» հանդեսի խմբագրություն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ